38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սանասար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Քաղաքական գնահատական՝ բոլոր հետևանքներով հանդերձ

Սանասար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Քաղաքական գնահատական՝ բոլոր հետևանքներով հանդերձ
01.03.2014 | 19:58

Կարծում եմ՝ Մարտի-1-ը այն ոչ բացառիկ իրադարձություններից է, ցավոք, արյունոտ, որը կատարվել է ԵՌԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ եռանկյունում, ու սպասել պատասխան նրանց սպասարկու քաղաքական հորջորջված ուժերից և անհատ մանկլավիկներից՝ առնվազն ինքնախաբեություն է: Անձամբ ես ակնկալիք կունենամ միայն այն ուժից, որը, գալով իշխանության, ՔԱՂԱՔԱԿԱՆ գնահատական կտա նախորդ ուժերին՝ բոլոր հետևանքներով հանդերձ, և միայն այդ դեպքում կարելի է ակնկալել բացահայտումներ: Այլապես ունեցել և ունենալու ենք նույն մեթոդներով և ոչ այնքան տարբեր դեմքերով իշխողներ:

Դիտվել է՝ 2680

Մեկնաբանություններ